Գլխավոր Նորություններ Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գագարին ավանի վարչական տարածքում բախվել են Mercedes-ն ու...

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գագարին ավանի վարչական տարածքում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Pajero io-ն

251

յսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 52.300-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io մակնիշի 35 MO 288 համարանիշի և Mercedes մակնիշի 35 MO 67 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է, իսկ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի