Գլխավոր Նորություններ Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ հաճախ եք արևածաղկի սերմ ուտում...

Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ հաճախ եք արևածաղկի սերմ ուտում և արդյոք այն բորբոքու՞մ է կույրաղիքը

122

Երևի թե չգտնվի մի մարդ, որը կյանքում գոնե մեկ անգամ ֆիլմ դիտելիս արևածաղիկ կերած և ոտքից գլուխ դրա կեղևի մեջ հայտնված չլինի։ Այս բույսն իրոք յուրահատուկ է. բացի այն, որ արևածաղիկը օգնում է հանգստացնել նյարդերն ու ժամանակ անցկացնել, այն նաև իր կենսաբանական արժեքով առաջ է անցնում ձվից և մսից, իսկ կալիումն արևածաղկի մեջ 5 անգամ ավելի շատ է, քան նարնջի ու բանանի մեջ։

Ամրացնում է սիրտ–անոթային համակարգը

Ընդամենը 50 գր. արևածաղիկը լրացնում է օրգանիզմի E վիտամինի մեկ օրվա պահանջարկը։ Սրտին և անոթներին նաև մագնիում է անհրաժեշտ, որը արևածաղկի մեջ նույնպես առկա է մեծ քանակությամբ։ Եթե օրական 100 գրամ արևածաղիկ ուտեք, կկանխեք ոչ միայն աթերոսկլերոզը, այլև սրտամկանի ինֆարկտը և կիջեցնի արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Նորմալացնում է թթվա–հիմնային հավասարակշռությունը

Արևածաղիկը կարգավորում է լորձաթաղանթի և ստամոքսի թթվա–հիմնային հավասարակշռությունը, ինչի շնորհիվ այն կարելի է օգտագործել ստամոքսի այրոցի դեպքում։

Օգնում է պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը

Արևածաղկի սերմերը չեն զիջում վիտամինային կոմպլեքսներին և կենսահավելումներին։ Արևածաղիկը հարուստ է A, E, D և B խմբի վիտամիններով, ինչպես նաև բազմաթիվ չհագեցած ճարպաթթուներով։ Արևածաղկի սերմերը դանդաղեցնում են ծերացումը, դրական ազդեցություն են գործում տեսողության, մաշկի, մազերի և եղունգների, ինչպես նաև ռեպրոդուկտիվ համակարգի վրա։

Պահպանում է օրգանիզմի տոնուսը

Արևածաղկի սերմերը հրաշալի միջոց են օրգանիզմի տոնուսը, ինչպես նաև նյարդային և էնդոկրին համակարգը պահպանելու համար։

Հանգստացնում է նյարդային համակարգը

Արևածաղիկ կեղևազրկելու պրոցեսը կարելի է համեմատել մեդիտացիայի հետ։ Այն նաև օգնում է պայքարել ծխելու դեմ։

Կալորիականություն

100 գր. արևածաղիկը 600 կկալ է պարունակում։ Մի կողմից այն իսկական էներգետիկ ռումբ է, որը շատ արագ վերականգնում է ուժերը, մյուս կողմից իր կալորիականության շնորհիվ այն հարված է հասցնում ձեր կազմվածքին։

Հակացուցումներ

Ինչպես ցանկացած այլ մթերք, արևածաղիկը նույնպես ունի հակացուցումներ։ Այն հակացուցված է ստամոքսի խոց. էնտերոկոլիտ, գաստրիտ, հոդատապ, լեղաքարային հիվանդություններ ունեցող մարդկանց։ Նաև խորհուրդ չի տրվում արևածաղկի սերմը հոդացավերով և ճարպակալմամբ տառապող մարդկանց։

Ատամներ

Կանոնավոր կերպով արևածաղկի սերմ ուտելը բերում է ատամների էմալի վնասմա և կարիեսի առաջացման։

Կույր աղիքի բորբոքում

Չնայած բավարար հիմքերի առկայությանը, որոշ բժիշկներ գտնում են, որ արևածաղկի սերմը կարող է կույր աղիքի բորբոքում առաջացնել, հատկապես եթե այն ուտեք մեծ քանակությամբ և կեղևով։

Կախվածություն՝ արևածաղկից

Բժշկական տեսանկյունից՝ արևածաղկից կախվածություն գոյություն չունի։ Սակայն կարող է որոշակի հոգեբանական կախվածություն առաջանալ։ Կարճ ասած՝ այն կարող է սովորություն դառնալ, սակայն կոնկրետ կախվածություն չի առաջացնում։

Հիշեք, որ օրական 50-150 գրամից ավել արևածաղկի սերմ պետք չէ ուտել և այն էլ շաբաթը ոչ ավել քան 2 անգամ։ Նույնիսկ ամենաօգտակար մթերքների չարաշահումը կարող է առողջական խնդիրների հանգեցնել։ Նաև հաշվի առեք, որ ավելի օգտակար են հում և ոչ թե բոված սերմերը, իսկ աղով տարբերակներից ընդհանրապես պետք է հրաժարվել։

յութը հրապարակման պատրաստեց Positive