Գլխավոր Նորություններ Սոլեյմանին սպանվել է Ադրբեջանից արձակված անօդաչու թռչող սարքի հավաքած տվյալների օգնությամբ. ԶԼՄ-ներ

Սոլեյմանին սպանվել է Ադրբեջանից արձակված անօդաչու թռչող սարքի հավաքած տվյալների օգնությամբ. ԶԼՄ-ներ

492

Երկու օրվա համեմատական չեզոքությունից հետո ադրբեջանական մամուլը կատաղի արշավ սկսեց սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի դեմ: Նրան մեղադրում են նրանում, որ տասնյակ հազարավոր ադրբեջանցի թուրքեր խեղդվում են Թավրիզում իրենց արյան մեջ և Լիբանանում ռազմական ճամբարներ ստեղծելով: Այս մասին գրում է realtribune.ru-ն։

Նշվում է, որ այս ֆոնին հրապարակում արեց Zerkalo.az-ը, որն ավարտվում է այսպես. «Մենք բազմիցս կանգնել ենք հարցի առաջ՝ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է տարածաշրջանում իրավիճակի լարմանը։ Հանգուցյալ ալ-Մուհանդիսը հենց այնպես չէր ասում, թե որտեղից են անօդաչուները թռում Իրաք»:

Բնականաբար, սրանք նրա խոսքերը չեն, այլ իրանցիների, որոնք այդպիսով ակնարկում էին Բաքվին, որ իրենք քաջատեղյակ են իսրայելական ինքնաթիռների թռիչքային ուղուց:

Միևնույն ժամանակ, Zerkalo.az-ը անուղղակիորեն ընդունում է, որ իսրայելական ԱԹՍ-ներն Ադրբեջանից են արձակվել Իրաք: Հիշեցնենք, որ այդ մասին խոսել էՄերձավոր Արևելքում հայտնի քաղաքական և ռազմական գործիչ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը, որը հունվարի 3-ին սպանվեց Բաղդադի օդանավակայանի մերձակայքում՝ գեներալ Սուլեյմանիի հետ միասին:

Ինչպես գրում է realtribune.ru-ն, եթե ադրբեջանական մամուլը ընդունում է Ադրբեջան-Իրաք հետագծով իսրայելական ԱԹՍ-ի գործարկումը, ապա կարելի է պնդել, որ գեներալ Սուլեյմանին սպանվել է Ադրբեջանից արձակված հրթիռի կողմից։ Ավելի ստույգ, ադրբեջանական տարածքից արձակված իսրայելական անօդաչու թռչող սարքերը հետախուզել են թիրախներն ու դրանց կոորդինատները փոխանցել ամերիկյան զինուժին:

Նշվում է, որ ավելին, պաշտոնական Բաքուն կարող էր այս քայլին գնալ ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ, որոնց գեներալի մահը ձեռնտու էր բազմաթիվ պատճառներով. նրա հսկողության տակ էին իրանամետ խմբավորումները, լիբանանյան «Հեզբոլլահ» և «Եմենի» հուսիթների ստորաբաժանումները:

panorama.am