Գլխավոր Նորություններ Հալք անունով շունը աշխարհում ամենամեծ փիթբուլներից մեկն է

Հալք անունով շունը աշխարհում ամենամեծ փիթբուլներից մեկն է

91

Կան ընտանի կենդանիներ, որոնք լիովին արդարացնում են իրենց անունը, և Հալք անունով փիթբուլը, որին այսօր ներկայացնում ենք մենք, հենց այդպիսիններից մեկն է։ Իր կյանքի վեց տարիների ընթացքում նա հասցրել 81 կիլոգրամ քաշ հավաքել և հիմա համարվում է այս ցեղատեսակի ամենամեծ շներից մեկը։ Չնայած մեծ չափսերին, այս շունը շատ հանգիստ ու բարի է, ինչպես հավաստում են նրա տերերը՝ Մարլոն և Լիզա Գրենանները։

Ծանոթացեք, սա Հալքն է։

Սեպտեմբերի 7–ին նա 6 տարեկան դարձավ։

Եվ ուրիշ շների համեմատությամբ նա իսկական հսկա է երևում։

Չնայած իր սարսափեցնող տեսքին, հոգով Հալքը շատ բարի է ու հանգիստ։

Տերերը անգամ վստահում են նրան խաղալ երեխաների հետ։

Հալքը մեծ ընտանիքի գլխավորն է։

Հալքը երեխաներ և թոռներ ունի, որոնք սակայն իրենց չափսերով դեռ շատ հեռու են Հալքից։

Եվ պետք չէ վախենալ այս հսկա շնից, նա այնքան նուրբ ու բարեսիրտ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը