Գլխավոր Նորություններ Բերման է ենթարկել Դերժավայի Արկադիի թիկնազորը. armtimes.com

Բերման է ենթարկել Դերժավայի Արկադիի թիկնազորը. armtimes.com

587

«Ասֆալտափռման» օպերացիայի շրջանակում այսօր ոստիկանության աշխատակիցները Ծովակալ Իսակովի պողոտայից բերման են ենթարկել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) թիկնազորի անդամներին: Մեր տեղեկություններով, Արկադի Համբարձումյանը ամենագնաց «Մերսեդեսով» է եղել, որի հետեւից մեկ այլ մեքենայով եղել է նրա թիկնազորը: Ըստ մեր տեղեկությունների՝ «ասֆալտին» պառկեցնելու պատճառը թիկնազորով երթեւեկելն է եղել: ՀՀ ոստիկանությունից մեր տեղեկությունը չհերքեին, ասացին, որ նմանատիպ միջոցառումներ ոստիկանությունը պարբերաբար իրականանցում է:   Նյութի աղբյուրը՝ armtimes.com