Գլխավոր Նորություններ Կինը «կանդալված» բերվեց ոստիկանություն (Video)

Կինը «կանդալված» բերվեց ոստիկանություն (Video)

41

Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի դիմաց կարելի է ականատես լինել անսովոր տեսարանի։ Մասնավորապես, երկու տասնյակ քաղաքացիական հագուստով ոստիկան ձեռնաշղթաներով ոստիկանական բաժանմունք բերեցին մի մոտ 50 տարեկան կնոջ, իսկ դրանից առաջ ոստիկանները կապարակնքեցին նրա մեքենան։  

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ մի կին նշված բաժին է բերվել շորթում կատարելու կասկածանքով։ Սակայն հարցին,թե ինչու այդքան դաժան՝ ձեռնաշթաներով ու տասնյակ ոստիկանների ուղեկցությամբ, չպատասխանեցին։

Մեզ փոխանցված տեսանյութից երևում է, որ բերման ենթարկվող կինն արտասվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/97099eb3c81d8bef7dc5d1aa4eb9005f