Գլխավոր Նորություններ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը

20

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին տանը հայտնաբերել է կինը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

«Զննության արդյունքները կներկայացնեմ, հիմա գործողություններ են արվում, զննություն է կատարվում, որ հարցերին կարողանամ պատասխանել», – ասաց նա։

Մելիքյանն ասաց, երբ իրենք ժամանել են դեպքի վայր, այնտեղ եղել են Կուտոյանի կինն ու հայրը։

Նա նշեց, որ դեպքի վայրի զննությանը մասնակցում են դատական բժիշկներ։

Նրա խոսքով՝ դեպքի վայրում եղել է նաև զենք։

Հիշեցնենք՝ այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Կուտոյանը 38 տարեկան էր, ծնվել է ‎1981թ.-ին։

ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում էր 2016 թ. փետրվարի 12-ից մինչև 2018 թ. մայիսի 10-ը։