Գլխավոր Նորություններ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հարցաքննվել է Լեւոն Երանոսյանը

Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հարցաքննվել է Լեւոն Երանոսյանը

393

ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Լեւոն Երանոսյանը հարցաքննվել է։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց  Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ Նա նշեց, որ քրեական գործով Լեւոն Երանոսյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, եւս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ։ Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն եւ ծեծկռտուք էր տեղի ունեցել Կոմիտասի պողոտայում՝ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի տղայի եւ փեսայի մասնակցությամբ։ Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ իրեն ծեծի է ենթարկել Խաչիկ Երանոսյանը, ով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի տղան է, եւ նրա փեսան՝ Ժորա Սարուխանյանը։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նշենք, որ գեներալ-մայոր Երանոսյանը ներկայումս մեկ այլ քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ նախաքննական մարմնի` 2018 թ. ապրիլինհատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս  պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։