Գլխավոր Նորություններ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Google- ի շենքի վրա կռունկի ընկնելու տեսանյութը հայտնվել է համացանցում. չորս...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Google- ի շենքի վրա կռունկի ընկնելու տեսանյութը հայտնվել է համացանցում. չորս մարդ զոհվել է

131

Մահացու միջադեպը տեղի է ունեցել Սիեթլում (ԱՄՆ): Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է աշտարակային կռունկը ընկնում Google-ի նոր շենքի տանիքի վրա: Այնուհետև  փլուզվում ճանապարհի երթևեկելի մասում, ճխլելով առնվազն վեց մեքենա և վնասելով այլ շենքեր, գրում է The Daily Mail- ը:

Միջադեպի հետեւանքով կան զոհեր.  չորս մարդ մահացել է, որոնց թվում երկու աշխատող և տեղական բուհի ուսանող Սառա Վոնգը: Աղջիկը սովորում էր Սիեթլում գտնվող Խաղաղօվկիանոսային համալսարանի առաջին կուրսում և պատրաստվում էր դառնալ բուժքույր:

Երեք զոհերի թվում  գտնվում էր 25-ամյա մի մայր՝ իր փոքրիկի հետ. որին տեղափոխել են հիվանդանոց: Ինչն էր կռունկի ընկնելու  պատճառը՝ դեռ պետք է պարզեն: