Գլխավոր Նորություններ Դա անելու բան չէ. Գագիկ Ծառուկյանը՝ որոշ կենտրոններում ծննդօգնության ծառայության դադարեցման մասին

Դա անելու բան չէ. Գագիկ Ծառուկյանը՝ որոշ կենտրոններում ծննդօգնության ծառայության դադարեցման մասին

15

Վատ եմ գնահատում, քանի որ այսօր մենք ուզում ենք ներգաղթ լինի, տնտեսական հեղափոխություն լինի: Եթե հիվանդանոցը սպասարկում է 30-35 գյուղի, դա ճիշտ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով որոշ ԲԿ-ներում ծննդօգնության ծառայության դադարեցման մասին:

Ծառուկյանի խոսքերով, պետք է դրանք պահվեն ու զարգացվեն, ոչ թե դադարեցվեն:

Սպանդանոցների մասով Ծառուկյանը հայտարարեց, որ ծանրությունը կրկին թողնում են ժողովրդի վրա. «Եթե մարդը պետք է ինքը տանի ու գումար վճարի սպանդանոցում, նշանակում է, որ ենթադրյալ 250 հազար դրամ եկամուտից 50-60 հազար դրամը ծախսելու է նման բաների վրա: Դրա համար պետությունը պետք է սուբսիդավորի: Պետք է այստեղ էլ նման բան լինի: Մարդիկ այսօր անասուն են պահում, մորթում իրենց գոյությունն ապահովելու համար: Մենք գիտենք, որ գյուղատնտեսության համար վիճակը ծանր է: Օրինակ այսօր կաթը ջրից էժան է»:

ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ ժողովրդին կերակրում է գյուղատնտեսությունը: