Գլխավոր Նորություններ Ինչու՞ են թաթարներին նստած թաղում. ճշմարտություն, որ շոկային կլինի բազմաթիվ քրիստոնյաների համար

Ինչու՞ են թաթարներին նստած թաղում. ճշմարտություն, որ շոկային կլինի բազմաթիվ քրիստոնյաների համար

267

Կրոնական տարբերությունը հենց այնպես չէ, որ շեշտադրվում է բազմաթիվ մարդկանց կողմից։ Սա պայմանավորված չէ միայն աստվածային տարբերություններով կամ այլ գործոններով։ Այստեղ տարբերությունները կարող են արտահայտվել նույնիսկ թաղման արարողությունների մեջ, որոնք հաճախ շոկային կարող են լինել կրոնական տարբեր ներկայացուցիչների համար։ Այսպես՝ թաթարները իրենց մահացածներին թաղում են միայն նստած վիճակում. ինչու՞։ 

Ամեն բան նորից ու նորից սկսվում է հավատալիքներից։ Բանն այն է, որ թաթարները հավատում են, որ մարդն իր մահվանից հետո իր կյանքի ճանապարհը չի ավարտում և նրան դեռ երկար ճանապարհ է սպասվում այն աշխարհում, որտեղ ինքը պետք է փորձություններ հաղթահարի։ 

Մարդու մահից հետո նրան փորձում են հենց նույն օրը թաղել, որովհետև կարծում են, որ դա ավելի կհեշտացնի իր անդրշիրիմյան փորձությունների հաղթահարումը։ Սակայն, եթե ինչ-որ պատճառներով նույն օրը թաղման կազմակերպումը չի ստացվում, ապա պարտադիր է, որ թաղման արարողությունը կազմակերպվի հենց հաջորդ օրը։ Սա ևս նպաստում է մահացածի հանգստությանը։ 

Իսկ հիմա գլխավորի մասին։ Ինչու՞ հենց նստած։ Հարցն այն է, որ թաթարները հավատում են, որ մարդու մահից հետո նա գնում է դրախտի ու դժոխքի խաչմերուկ, որտեղ փորձություններ հաղթահարելուց հետո միայն նրան հնարավորություն են ընձեռում գնալ դրախտ։ Այս խաչմերուկին նա հանդիպում է Աստծո հետո, ուստի նա չի կարող Աստծուն հանդիպել պառկած դիրքով։ 

Ավելի ընդունելի է, որ նա նստած լինի այնպես, ինչպես աղոթքի համար է նստում։ Սա Ասծուն հաստատ դուր կգա և նա կսկսի ավելի բարեհաճ լինել նրա նկատմամբ։ Ահա այս սովորությունն է պատճառը, որ այստեղ գերեզմանները լրիվ այլ կերպ են փորվում, իսկ դագաղներ առհասարակ չկան՝ դրա փոխարեն նախընտրելի է ուղղակի թաթարին նստած վիճակում սավանով փաթաթել ու նոր թաղել։ 

Սա , իհարկե, օգնում է, որ մահացածը տեղավորվի գերեզմանի մեջ ու կարողանա բարեհաջող վայրէջք կատարել մահացածների աշխարհ։ Ահա այսպիսի անսովոր ու տարօրինակ սովորություն