Գլխավոր Շոուբիզնես Փինքը` հղիությունն ընդհատելու ու բարդությունների մասին

Փինքը` հղիությունն ընդհատելու ու բարդությունների մասին

96

13 տարի է` երգչուհի Փինքն ամուսնացած է մրցարշավորդ Քերի Հարթի հետ։ Զույգը մեծացնում է երկու երեխայի, սակայն երգչուհին խոստովանել է, որ մինչև մայր դառնալը մի քանի անգամ ստիպված է եղել ընդհատել հղիությունը։ Այս ամենի մասին երգչուհին օրերս պատմել է ամերիկյան USA Today պարբերականին։

Հինգշաբթի 39 ամյա երգչուհին թողարկել է Hurst 2B Human ալբոմը, որտեղ անդրադառնում է վերոհիշյալ թեմային։ Երգերից մեկում երգչուհին ասում է, որ դեռևս 17 տարեկանից ատել է իր մարմինը։

«Նման բան ասելուս պատճառն այն է, որ իմ մարմինը միշտ ուժեղ և մարզված է եղել, սակայն ես ստիպված եմ եղել ընդհատել հղիությունս, երբ 17 տարեկան էի։ Ես շատ էի ցանկանում ունենալ այդ երեխային։ Երբ երիտասարդ աղջկա հետ նման բան է պատահում, նա սկսում է ատել սեփական մարմինը, քանի որ այն կարծես փչացած լինի, չի անում այն, ինչ պարտավոր է։ Սա ինձ համար շատ ծանր թեմա է, սակայն կարծում եմ, որ այդ մասին խոսելը կարևոր է։ Այդպես ցույց ես տալիս, թե ով ես իրականում և ինչ ցավալի ճանապարհ ես անցել։ Վստահ եմ, որ  ինքս իմ մեջ պետք է մի քանի հարց կարգավորեմ։ Դա անելու համար ինձ օգնում է թերապիան, որն օգնում է հասկանալ, թե որտեղ են իմ ամենաթույլ կետերը։ Դա այնքան էլ հաճելի զբաղմունք չէ, հաճախ նույնիսկ ցավոտ է, սակայն հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչի վրա է պետք աշխատել», – հարցազրույցի ժամանակ ասել է Փինքը։