Գլխավոր Նորություններ Դանակահարություն՝ Երևանի թիվ 191 դպրոցում. 15-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց

Դանակահարություն՝ Երևանի թիվ 191 դպրոցում. 15-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց

113

Հունվարի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։

Ինչպս հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 15-ամյա Հարություն Հ-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել թիվ 191 դպրոցից։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում նշված դպրոցի միջանցքում Հարություն Հ-ին անզգուշությամբ մարմնական վնասվածքը պատճառել է նույն դպրոցի սան՝ 15-ամյա Ստեփան Ա-ն, ով ծնողի հետ հրավիրվել է ոստիկանություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է նշված դպրոցի 9-րդ դասարանում։