Գլխավոր Տեսանյութեր VIDEO. «Նման տղա չկա, որ փորձի իմ «թասիբը» վիրավորի». Գևորգ Պետրոսյանը՝ ԱԺ...

VIDEO. «Նման տղա չկա, որ փորձի իմ «թասիբը» վիրավորի». Գևորգ Պետրոսյանը՝ ԱԺ միջադեպի մասին

87

«Ես չգիտեմ, թե ինչու դահլիճում որոշ մարդիկ իրենց համարեցիր հասցեատեր, բայց ես որևէ մեկին վիրավորանք չեմ հասցրել: Ընդամենը հորդորել եմ, որ պայքարը լինի այլ անհրաժեշտ ուղղություններով»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է իր ելույթին, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ժողովուրդը թող դրանք գնահատի, ինքը որևէ գնահատական չի կարող տալ:

«Մեղքը պետք է կապված լինի հակաիրավական վարքագծի հետ, եթե որևէ մեկը կասի, թե որն է եղել մեր կողմից հակաիրավական վարքագիծը, մենք կփորձենք մեր մեղքը որոնել: Պատգամավորն ունի խոսքի ազատության իրավունք, և որևէ մեկն իրավունք չունի պատգամավորին իր խոսքի ազատության համար հետապնդել:

Այս ի՞նչ երկրում ենք ապրում, եթե պատգամավորը չունի խոսքի ազատության իրավունք, բա ո՞ր պաշտոնյան ունի: Մենք խաղաղ մեր տեղը նստած ենք, եթե այնտեղ ինչ-որ մեկը կուզի այս ամենին շարունակություն փնտրել, ապա թող գա որոնի: Արման Բաբաջանյանն ինչ-որ ոգևորության հերթական փուլն էր ապրում, ամեն ինչ դրանից սկսվեց: Իմ ելույթից հետո դահլիճում չեմ եղել, նա ասել է՝ ինչ-որ մեկը իմ փոխարեն պետք է ներողություն խնդրի. տղա ջան՝ ինչ-որ մեկը չէ, դու իմ անուն-ազգանունը չգիտե՞ս, ինչի համար պետք է ներողություն խնդրեմ: Ինչ-որ մեկը թող փորձի իմ «թասիբը» վիրավորի, նման տղա չկա, որ փորձի իմ «թասիբը» վիրավորի»,- ընդգծեց նա:

Ըստ նրա, ինչո՞ւ Արման Բաբաջանյանը ժամանակին չէր ասում, որ «թաթիկներ կտրելը» բռնության քարոզ է:

«Ռազբորկի» տեղ չի ԱԺ-ն, մարդիկ կան կարծում են՝ մեզ կարող են դահլիճում ճնշել, Պետրոսյան

«Ռազբորկի» տեղ չի ԱԺ-ն, մարդիկ կան կարծում են՝ մեզ կարող են դահլիճում ճնշել, Պետրոսյան

Gepostet von Azat News Tv am Montag, 20. Januar 2020