Գլխավոր Նորություններ «Փարվանա» ռեստորանի տարածքում թալանել են հայտնի երգչուհու Porsche Cayenne-ը

«Փարվանա» ռեստորանի տարածքում թալանել են հայտնի երգչուհու Porsche Cayenne-ը

172

Երեւանում, այսօր՝ հունվարի 21-ին, գողության դեպք է տեղի ունեցել. Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել Երեւանի բնակիչ՝ 31-ամյա Մարգարիտա Բարխոյանը եւ հայտնել, որ նախորդ օրը, ժամը 19։30-ից մինչեւ հունվարի 21-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 60 OP 009 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Բարխոյանը եւ իր եղբայրը՝ Վլադիմիր Բարխոյանը, երգարվեստում հայտնի են բազմաթիվ դուետներով։