Գլխավոր Նորություններ Գիտնականներն «ունիվերսալ միջոց» են հայտնաբերել, որը կօգնի պայքարել քաղցկեղի դեմ

Գիտնականներն «ունիվերսալ միջոց» են հայտնաբերել, որը կօգնի պայքարել քաղցկեղի դեմ

26

168.am-ը գրում է.

«Քարդիֆի համալսարանի մի խումբ գիտնականների հայտնագործությունը կարող է բժիշկներին թույլ տալ մարդու իմունային համակարգը «տրամադրել» քաղցկեղային բջիջների դեմ: Դա կարող է քաղցկեղի դեմ ունիվերսալ դեղամիջոցի ուղի բացել։

Մեթոդն առայժմ կլինիկական փորձարկումներ չի անցել, սակայն հետազոտողներն ասում են, որ այն վիթխարի ներուժ ունի: Աշխատանքի հակիրճ շարադրանքը հրապարակված է Nature Immunology հանդեսում:

Հետազոտության էությունը «անսովոր» եղանակների որոնումն է, որոնցով իմունային համակարգը պայքարում է քաղցկեղային ուռուցքների դեմ: Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել T-լիմֆոցիտի հատուկ տեսակ՝ բջիջներ, որոնք մարդու օրգանիզմում պատասխանատու են իմունային հակազդման համար: Սակայն գիտնականների գտած բջիջն, ի տարբերություն մյուսների, կարող է հակազդել տարբեր տեսակների սպառնալիքների:

«Շանս կա, որ դա կարող է բուժել բոլոր հիվանդներին: Նախկինում ոչ ոք չէր կարծում, թե դա հնարավոր է»,- BBC-ի հետ կայացած զրույցում ասել է հետազոտող Հենրի Սիուելլը:

Շարունակությունը՝ 168.am