Գլխավոր Նորություններ Ուշադրություն. Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը

Ուշադրություն. Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը

28

Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։ Այս մասին  տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում /Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում/ կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։