Գլխավոր Նորություններ Տավուշում պայթյուն չի որոտացել, ինքնաթիռ չի կործանվել, այլ ռուսական ավիաբազայի ուղղաթիռները կատարել...

Տավուշում պայթյուն չի որոտացել, ինքնաթիռ չի կործանվել, այլ ռուսական ավիաբազայի ուղղաթիռները կատարել են վարժանքներ

77

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքել է տեղեկությունները, թե մարզի գյուղերից մեկում պայթյուն է որոտացել, իսկ Ենոքավանում ինքնաթիռ է կործանվել։ 

«Սիրելի բարեկամներ, ստորև պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որևէ պատահար տեղի չի ունեցել», – գրել է Չոբանյանը Facebook-ի իր էջում և տեղադրել ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ Հայաստանում ռուսական ավիաբազայի ուղղաթիռների ներգրավմամբ հնարքներ կատարելու մասին։