Գլխավոր Նորություններ «Մարիամ Փաշինյանը վիրավորել է աշխատակցին, բղավել վրան և հեռացել». Փաշինյանի դստեր գրառումը

«Մարիամ Փաշինյանը վիրավորել է աշխատակցին, բղավել վրան և հեռացել». Փաշինյանի դստեր գրառումը

651

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« Քարոզչական արշավները բնականաբար չեն նվազում, չեն դադարում և վստահ եմ` առաջիկա տարիներին չեն էլ նվազելու:
«Մեր աղբյուրի պնդմամդ՝ Մարիամ Փաշինյանը վիրավորել է աշխատակցին, բղավել վրան և հեռացել: Իսկ վերոնշյալ աշխատակիցը իրենից բավականին տարիքով մեծ է: Իսկ թե ինչն է եղել պատճառը, մեր աղբյուրը նշում է, որ Մարիամը պարզապես շուտ է բռնկվում եւ հնարավոր է անգամ մի թեթեւ բանից»:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, այս հոդվածը ծայրից ծայր սուտ է:
Հ.Գ. Փնտրեք նոր աղբյուրներ, իսկ չգտնելու դեպքում զանգահարեք ինձ և հարցրեք, ես կպատմեմ ողջ ճշմարտությունը »: