Գլխավոր Նորություններ Մոդելն առաջին անգամ առանց ֆոտոշոփի լուսանկարներ է հրապարակել և զարմացել քննադատությունից

Մոդելն առաջին անգամ առանց ֆոտոշոփի լուսանկարներ է հրապարակել և զարմացել քննադատությունից

173

Մոդելը առաջին անգամ առանց ֆոտոշոփի լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում և զարմացել քննադատությունից:

22-ամյա Արիելա Նիսան չմշակված լուսանկարներ է տեղադրել իր էջում, որտեղ տեսանելի է  նրա ազդրերի ցելյուլիտը: Դրանից հետո մոդելը նշել է, որ որոշ ընկերություններ չեղյալ են հայտարարել իր հետ պլանավորված նկարահանումները` այն պատճառով, որ նրա մաշկը բավականաչափ հարթ չէ:

22-ամյա Նիսայի հետևորդները աջակցել են նրան և նշել, որ այդպիսով մոդելը ոգեշնչում է նրանց ընդունել իրենց թերությունները: «Շնորհակալ եմ իրական լուսանկարների համար»: «Շնորհակալ եմ ձեզ, ես սովորեցի սիրել իմ ցելյուլիտը: Եվ դուք գեղեցիկ եք, ինչպես միշտ»- գրել են նրանք մեկնաբանություններում: Այժմ մոդելն ավելի քան 350 հազար հետևորդ ունի Instagram-ի իր էջում: