Գլխավոր Մամուլ «Ժողովուրդ». «Մարտի 1»-ի գործով հարցաքննվածներից շատերն իրենց ցուցմունքներում հնչեցրել են մահացած պաշտոնյաների...

«Ժողովուրդ». «Մարտի 1»-ի գործով հարցաքննվածներից շատերն իրենց ցուցմունքներում հնչեցրել են մահացած պաշտոնյաների անուններ

247

«Այս օրերին «Մարտի 1»-ի գործով հարցաքննված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունք­ներին ծանոթանալիս մարդ իրոք հիասթափություն է ապրում: Բանն այն է, որ շատերն իրենց ցուց­մունքներում այս կամ այն դրվագի վերաբերյալ պարբերաբար հնչեցրել են նախկին բարձրաստիճան այն պաշտոնյաների անունները, որոնք վաղուց մահացել են: 

Այլ կերպ ասած, այդպես փորձ է արվել ուղղակի և անուղղակի կերպով «Մարտի 1»-ի առանձին դրվագների մեղավորությունը բարդել հանգուցյալ պաշտոնյա­ների վրա՝ քաջ գիտակցելով, որ իրենց խոսքերը չեն հերքվի: 

Պատահական չէ, որ այս առումով ակնարկնե­րի պակաս չկա ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի, այն ժամանակ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի հասցեին: Բացի այդ, թիրախում է նաև պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյա­նը, որ արձակել էր 0038 հույժ գաղտնի հրամանը. նախկին նախարարը, որ հիմա հետախուզվում է, նաև ՌԴ քաղաքացիություն ունի, այժմ էլ ՌԴ-ում է: Եվ նրա անունը հնչեցնողները գիտակցում են, որ ՌԴ-ն չի հանձնի Մ. Հարությունյանին, այնպես որ՝ ամեն ինչ կարելի է բարդել այլոց վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: