Գլխավոր Մամուլ «Ժողովուրդ». Փաշինյանի ազգականին կեղծ դիպլոմը ոչ թե որևէ բուհ է տվել, այլ...

«Ժողովուրդ». Փաշինյանի ազգականին կեղծ դիպլոմը ոչ թե որևէ բուհ է տվել, այլ ինքն է պատրաստել

445

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջա­նակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարու­թյան «Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ»-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիս­յանի նկատմամբ: 

Ինչպես հայտնի է, վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգր­քի 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաս­տաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծել): 

Մեզ հասած տեղեկությունների համա­ձայն՝ նախաքննական մարմինը պար­զել է, որ Մ. Հովհաննիսյանին այդ դիպ­լոմը ոչ թե որևէ բուհ է տվել, այլ ինքն է անձամբ սարքել այն՝ կեղծելով ու ներ­կայացնելով ՊՈԱԿ-ին աշխատանքի ընդունվելու համար: 

Նշենք, որ Մ. Հով­հաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: