Գլխավոր Նորություններ Այս ցեղի մարդիկ ամեն առավոտ պարտադիր լվացվում են կենդանիների մեզով. ինչու՞ են...

Այս ցեղի մարդիկ ամեն առավոտ պարտադիր լվացվում են կենդանիների մեզով. ինչու՞ են նրանք այսպիսի վայրի ավանդույթով ապրում

472

Հարավային Սուդանում է ապրում մանդարի ցեղը, որտեղ մարդիկ ամեն առավոտ լվացվում են կենդանիների մեզով։ Ինչու՞ են նրանք այսպիսի վայրի ավանդույթով ապրում։ 

Մանդալի՝ ցեղ, որտեղ չափազանց ընդունված է պաշտել ու խնամել կենդանիներին այնպես, ասես նրանք էլ են մարդ ու ամեն բան հասկանում են։ Այստեղ ընդունված է , որ իրեն հարգող յուրաքանչյուր մարդ պետք է ունենա գոնե մի քանի եղջերավոր կենդանի, ավելին՝ այստեղ եղջերավոր կենդանիներ ունեցող տղամարդիկ են միայն իրավունք ստանում ունենալ մի քանի կին, քանի որ նրանք ավելի ունևոր են և կարող են իրենց մի քանի կին ունենալու բերկրանքը թույլ տալ։ 

Ցեղում չափազանց շատ են հավատում ոգիների գոյությանը, ուստի նրանք երկար են մտածել ու գտել միջոց, որը կարող է ազատել իրենց չար ոգիներից. դա կենդանիների մեզն է։ 

Կենդանիների մեզով ամեն առավոտ լվացվելը, ըստ ցեղի, ոչ միայն ազատում է չար ոգիներից, այլ նաև թույլ է տալիս խնամել մաշկը, թույլ է տալիս լինել առողջ ու ստանալ կենդանիների ուժը։ Հատկապես եթե մեզը խոշոր եղջերավոր անասունի մեզ է, ապա այն իր հետ է փոխանցում այդ կենդանու ամբողջ ուժն ու թույլ է տալիս մարդուն այսուհետ ավելի էներգիայով լինել։ 

Այստեղ հետաքրքիր ավանդույթ կա  նաև կանանց հետ կապված։ Դեռ փոքր տարիքում կանանց դեմքը պատում են բազմաթիվ սպիներով ու այնպես, որ ստացվի գեղեցիկ պատկեր։ Սա կնոջն, ըստ ցեղի, չափազանց գեղեցիկ ու ցանկալի է դարձնում ու այդպիսի կանայք ավելի հեշտ են գտնում ամուսին։ 

Բացի դրանից ընդունված է, որ կանայք իրենց դեմքը պատում են հատուկ փոշով, որը թույլ չի տալիս, որ արևը նրանց դեմքը վնասի։ Այս փոշու շնորհիվ կարծես սևամորթներ լինեն, ում դեմքն ամբողջովին սպիտակ է։ Սրա ու սպիների շնորհիվ ցեղի կանայք միանգամից տարբերվում են մնացած ցեղերի կանանցից ու դա նրանց ընդգծված գեղեցիկ է դարձնում։ 

Այս ցեղում ընդունված է նաև կենդանիների պահել հենց իրենց տներում, որպեսզի կենդանիներն իրենց «սուրբ» էներգիան փոխանցեն նաև իրենց տանը։