Գլխավոր Նորություններ Ձեր գումարը կբազմապատկվի, եթե հետևեք այս պարզ կանոններին. Ահա թե ինչպես է...

Ձեր գումարը կբազմապատկվի, եթե հետևեք այս պարզ կանոններին. Ահա թե ինչպես է պետք պահել փողը

67

Հիշեք, որ փողը բազմապատկվելու հնարավորություն ունի։

Եվ կան նրբություններ, որոնք գուցե զարմանալի թվան, բայց նպաստում են դրան։ Եվ այսպես.

Կանոն առաջին: Փո՞ղ եք ստացել, այն տուն տարեք: Ճանապարհին մի ծախսեք: Եթե մտադիր եք գնումներ անել, տանից վերցրեք անհրաժեշտ գումարը, կամ էլ բանկային քարտից օգտվեք: Նոր ստացած փողը պետք է անպայման տանը գիշերի ձեր մյուս փողերի կողքին, որտեղ դուք սովորաբար պահում եք դրանք:

Կանոն երկրորդ. Փողը դրամապանակում պետք է դրվի երեսի մասով դեպի ձեզ՝ գումարային նիշի նվազման կարգով, որպեսզի դրամապանակը բացելիս խոշոր գումարը ձեզ ավելի մոտ լինի:

Բացի դա յուրաքանչյուր մարդ ունի իր երջանիկ դոլարը: Կամ դրամը…

Թղթադրամի վերջին երկու նիշերը պետք է համապատասխանեն ձեր ծննդյան տարեթվի վերջին երկու նիշերին: Իսկ եթե երեքը համապատասխանեն՝ ավելի լավ: Իդեալական կլինի, եթե չորսն էլ համապատասխանեն, չնայած այդպիսի թղթադրամ գտնելը դշհեշտ չի լինի։ Այդ թղթադրամը պետք չէ ծախսել կամ ինչ-որ մեկին տալ: Բայց մի պայման կա: Այն ինքը պետք է ձեզ մոտ գա: Ընկերների հետ փոխանակել կամ այն հատուկ փնտրել չի կարելի:

Եվ վերջին կանոնը. Փողը չի կարելի պահել կենտ թվով թղթադրամներով փաթեթներով: Դրանք կվիճեն իրար հետ ու կբաժանվեն: Յուրաքանաչյուրը պետք է իր զույգն ունենա: