Գլխավոր Նորություններ Հետևից գրակառանության արժանացա Հրայր Թովմասյանի կողմից. Ալեն Սիմոնյանը պատմել է Հրայր Թովմասյանի...

Հետևից գրակառանության արժանացա Հրայր Թովմասյանի կողմից. Ալեն Սիմոնյանը պատմել է Հրայր Թովմասյանի հետ հանդիպման և Արթուր Վանեցյանի զանգի մասին

86

Իրականում գրիչը մի ծուղակ էր, որում հայտնվեցին մի քանի հոգի: Այս մասին այսօր Azatutyun.am-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներին` կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից իրեն ենթադրաբար ծառայություններ առաջարկելուն և որպես ապացույց՝ Թովմասյանի նվիրած գրիչը ներկայացնելուն:

«Անցյալ տարվա առաջին կեսին ես ստացել եմ մի զանգ այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վաեցյանից հետևյալ բովանդակությամբ. «Ալեն ջան, Հրայրը՝ Սահմանադրական դատարանի, առաջարկում է, պատրաստ է աշխատել, ամեն ձևով աջակցել և մի բան է խնդրում, որ Ալենին ասեք իմ հետ կապված քիչ խոսի»,- պատմեց Ալեն Սիմոնյանը:

«Դրանից երկու, երեք օր անց  Թումանյան փողոցում հետևից գրկախառնության արժանացա և ի զարմանս ինձ Հրայր Թովմասյանն էր, ով ինձ լայն ժպիտով ասաց` բա նորմալ է հիմա ամեն ինչ: Ես զարմացել էի»,– ասաց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, թե այսօր ամենից շատ «դոշ ծեծող» մարդկանցից մեկը, որի անունը չի ուզում տալ, փաստացի բան են կեղծել, որպեսզի «Հրայր Թովմասյանը ուզուրպացնի Սահմանադրական դատարանը 30 տարով»: Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, թե որևէ մեկն անմեղության կանխավարկածը չի խախտում:

Նա նաև տեղեկացրել է, որ Հրայր Թովմասյանը 6-7 անգամ արտասահման է մեկնում և որից միայն երկուսն է գրանցվում որպես գործուղում: