Գլխավոր Նորություններ «Հայտարարություն տվեցի, որ իմ տեղեկություններով Արարատ Միրզոյանն օգտագործում է թմրամիջոցներ». Նարեկ Սամսոնյան

«Հայտարարություն տվեցի, որ իմ տեղեկություններով Արարատ Միրզոյանն օգտագործում է թմրամիջոցներ». Նարեկ Սամսոնյան

331

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն բերման են ենթարկել ապօրինի զենք, զինամթերք ունենալու կասկածանքով, սակայն բերման են ենթարկել Ապօրինի թմրամիջոցների շրջանառության վարչություն։

Նա ասաց, որ վարչությունում գտնվելու հնարավորությունից օգտվելով հայտարարություն է տվել. «Քանի որ գտնվում էի այդ վարչությունում, առիթից օգտվելով, հայտարարություն տվեցի վարչությանը, որ իմ տեղեկություններով, 00HH001 համարանիշի ավտոմեքենայի պաշտոնյան, եթե չեմ սխալվում Արարատ Միրզոյանն օգտագործում է թմրամիջոցներ։ Հուսով եմ, որ այս վարչությունը կզբաղվի իր իրական գործով և կստուգի՝ արդյոք Արարատ Միրզոյանն օգտագործո՞ւմ է թմրամիջոց, թե ոչ»։