Գլխավոր Նորություններ Բրազիլիայում փողոցն անցնող ահռելի անակոնդան ահաբեկել է վարորդներին (լուսանկարներ)

Բրազիլիայում փողոցն անցնող ահռելի անակոնդան ահաբեկել է վարորդներին (լուսանկարներ)

561

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Բրազիլիայի  Պորտո Վելյու քաղաքի ավտոմայրուղիներից մեկում և ցույց է տալիս՝ ինչպես է ահռելի անակոնդան անշտապ անցնում փողոցը՝ միևնույն ժամանակ կաթվածահար անելով երթևեկությունը:

Մինչ մի քանի մետր երկարությամբ սողունն անցել է ճանապարհային արգելապատնեշի վրայով, հետաքրքրասեր անցորդները շտապել են սմարթֆոններով ֆիքսել ուշագրավ տեսարանը:

Կենսաբան Ֆլավիո Տերասինիի կարծիքով՝ օձն առնվազն տասը տարեկան է եղել և կշռել է 30 կգ: Այն, հավանաբար, սնունդ էր որոնում:

«Երբեմն այս օձերը սնունդ գտնելու նպատակով կարող են հայտնվել քաղաքային հատվածներում: Այստեղ նրանք կարող են շուն կամ կատու որսալ»,-ասել է մասնագետը:

Նշվում է, որ ապրիլի 22-ին նկարահանված տեսանյութը համացանցում ավելի քան 2 մլն դիտում է ունեցել:

Ամազոնի արևադարձային անտառների բնակիչ անակոնդան կարող է աճել մինչև 8 մ և կշռել առավելագույնը 230 կգ:

An anaconda brings traffic to a standstill at northwestern Brazilian highway while residents pause to take videos and pictures. An online video has gained more than 2 million views
Motorist were forced to press the breaks in their vehicles and patiently wait for a 10-foot snake to make its way across the highway in the northwestern Brazilian city of Porto Velho
Despite the menacing anaconda's features, two men (pictured) stand up close to film it
Residents in Porto Velho, Rondônia, closely follow the 10-foot anaconda as it moved over the highway media divider
According to a local biologist, the anaconda was just moving from one side of the highway to the other as it looked for a snack