Գլխավոր Նորություններ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2 չինացի է փորձաքննության ենթարկվել. ժխտվել է կորոնավիրուսի առկայությունը....

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2 չինացի է փորձաքննության ենթարկվել. ժխտվել է կորոնավիրուսի առկայությունը. ՀՀ առողջապահության նախարարություն

27

Tert.am-ը գրում է.

Համացանցում  տեղեկություններ են տարածվում, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ:

Նրանց մոտ կորոնավիրուսի առկայության վերաբերյալ տեղեկությունը ՀՀ առողջապահության նախարարությունից Tert.am-ի հետ զրույցում հերքեցին:

«Լաբորատոր փորձաքննության են ենթարկվել և ժխտվել է կորոնավիրուսի առկայությունը: Նրանց մոտ գրիպ և մրսածության նշաններ են եղել, թոքաբորբ չի հայտնաբերվել»,- ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/01/29/Koronavirus/3196839