Գլխավոր Նորություններ Երևանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. եղբայրներին դանակահարած տղամարդը ձերբակալվել է

Երևանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. եղբայրներին դանակահարած տղամարդը ձերբակալվել է

153

Մայիսի լույս 1-ի գիշերը՝ 3-ն անց 35-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել մետ 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:  Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզեց նրանց ինքնությունը․ Երևանի բնակիչներ 32-ամյա Գուրգեն և 30-ամյա Գևորգ Գրիգորյաններն էին։ Եղբայրներից կրտսերը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։ Տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։  Առանձնապես ծանր հանցագործության բացահայտմանը միացել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ինչպես և պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները։ Համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են սպանությունը՝ պարզելով կատարվածի մի շարք հանգամանքներ։  Շուտով հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցի 1\1 շենքի հետնամասում։ Լույսը դեռ չբացված՝ ոստիկանության ծառայողները պարզել են կասկածյալի ինքնությունը, որը հայտնաբերվել է իր բնակարանում ու բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։  31-ամյա տղամարդուն ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին, որտեղ նա ձերբակալվել է։ Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։  Կատարվում է նախաքննություն։