Գլխավոր Նորություններ «Մարդու սիրտը ծովի նման է. այն ունի իր փոթորիկներն ու ալիքները, իսկ...

«Մարդու սիրտը ծովի նման է. այն ունի իր փոթորիկներն ու ալիքները, իսկ նրա խորքում մարգարիտներ են». Վան Գոգի 15 մտքերը, որ աստղազարդ երկնքով կլցնեն յուրաքանչյուրի հոգին

26

Ու ինչի կնմանվեր արվեստը, եթե նրանում բացակայեր գույների կախարդ Վան Գոգի ձեռագիրը։ Նկարիչը ոչ միայն փայլում էր նկարչական իր ձիրքով, այլ նաև գրում էր հոգեզմայլ նամակներ, որոնցում արտահայտած մտքերը մինչ օրս կարող են ոգեշնչել յուրաքանչյուրիս։ Առաջարկում ենք ծանոթանալ Վան Գոգի 15 մտքերին, որոնք աստղազարդ երկնքով կլցնեն յուրաքանչյուրիդ սիրտն ու հոգին։ 

1. Նույնիսկ փոթորկի մեջ խաղաղություն կա:

2. Մարդու սիրտը ծովի նման է. այն ունի իր փոթորիկներն ու ալիքները, իսկ նրա խորքում մարգարիտներ են:

3. Տառապել առանց տրտնջալու. սա է միակ դասը, որ պետք է սովորենք այս կյանքում:

4. Նրանք, ովքեր շատ են սիրում, ավելի շատ բան են անում ու ավելի շատ բանի են հասնում: Սիրով արված գործերը միշտ լավ են արվում: Եվ ընդհանրապես, սերը ամենալավ ու վեհ բանն է մարդու սրտում, հատկապես երբ կյանքն այն փորձության է ենթարկում, ինչպես կրակը ոսկուն:

5. Պետք է, որ լավ բան լինի մեռնելը, երբ գիտես, որ լավ գործեր ես արել ու արդյունքում հետք ես թողել մի քանի մարդու հիշողության մեջ՝ թողնելով նաև լավ օրինակ, որին կհետևեն քեզնից հետո եկողները: 

6. Ես երազում եմ իմ նկարների մասին, ապա նկարում եմ երազներս:

7. Ամենաիրական արվեստը մարդկանց սիրելն է:

8. Թեժ կրակ է վառվում իմ ներսում, բայց ոչ ոք չի ուզում կանգնել ու տաքանալ, իսկ անցորդները միայն ծխի ամպեր են տեսնում:

9. Ես սիրտս ու հոգիս եմ դնում իմ աշխատանքներում և արդյունքում կորցնում եմ խելքս:

10. Հաճախ կարծում եմ, որ գիշերն ավելի կենդանի ու հարուստ գույներ ունի, քան ցերեկը:

11. Արվեստը մխիթարում է այն մարդկանց, որոնց կոտրել է կյանքը:

12. Երբ Աստծո կարիքն ունեմ, դուրս եմ գալիս ու աստղեր նկարում:

13. Ավելի լավ է մահանաս կրքից, քան ձանձրույթից։ 

14. Ինչի՞ կնմանվեր կյանքը, եթե մենք վախենայինք փորձել ցանկացած բան։ 

15. Նորմալ լինելը կարծես ասֆալտապատ ճանապարհ լինի․ այնտեղ շատ հարմար է քայլելը, բայց ասֆալտի վրա ծաղիկներ չեն աճում։