Գլխավոր Նորություններ Կինը զբոսանքի ժամանակ դինոզավրի պոչ է գտել

Կինը զբոսանքի ժամանակ դինոզավրի պոչ է գտել

166

Անգլիական Ֆրեշուոտեր քաղաքի բնակչուհին լողափում զբոսնելիս դինոզավրի քարացած պոչ է հայտնաբերել, հայտնում է Daily Mail-ը:

45-ամյա Պիպա Ֆեյրուեզերը Բրայսթոուն գյուղի մերձակայքում գտնվող ժայռի ստորոտում դինոզավրի քարացած պոչ է հայտնաբերել: Ենթադրաբար, մնացորդները պատկանում են իգուանադենին, որն ապրել է 125 միլիոն տարի առաջ:

Պոչի տեսանելի մասը բաղկացած է վեց ողերից: Անհնար է պարզել, թե կմախքի էլ որ հատվածներն են պահպանվել, քանի որ գտածոն տեղակայված է փլուզվող ժայռի տակ: