Գլխավոր Նորություններ Բժիշկները կազմել են այն քաղաքների թոփ 20-ը, որտեղ կորոնավիրուսը մեծ տարածում է...

Բժիշկները կազմել են այն քաղաքների թոփ 20-ը, որտեղ կորոնավիրուսը մեծ տարածում է գտնելու

170

Սաութհեմփթոնի համալսարանի բրիտանացի գիտնականները ներկայացրել են այն երկրների ու քաղաքների թոփ 20-ը, որտեղ կորոնավիրուսի տարածման առավել մեծ հավանականություն կա։ Սպասելի էր, որ առաջին տասնյակում ընդգրկված են առավելապես ասիական քաղաքներ, և առաջին հորիզոնականում Բանգկոկն է։ Տասնյակում երկու ոչ ասիական երկիր կա՝ ԱՄՆ-ն ու Ավստրալիան, իսկ 20-րդ հորիզոնականում Ռուսաստանն է։

Հետազոտողները նշում են, որ ներկայումս վիրուսով վարակման ապացուցված դեպքեր գրանցվել են 17 երկրում՝ Չինաստանի սահմաններից դուրս, սակայն, ակնհայտ է, որ սա դեռ վերջը չէ։ Չնայած որ միլիոնավոր չինացիներ և Չինաստանում գտնվող այլ պետությունների քաղաքացիներ ժամանակավորապես կարանտինի տակ են, վիրուսը մեծ թափով տարածվում է։ Մի քանի շաբաթվա ընթացքում, երբ արգելված են եղել ուղևորությունները, չինացի զբոսաշրջիկները, այնուամենայնիվ, շրջել են ողջ աշխարհում։

Արդյունքում WorldPop համալսարանական թիմի զեկույցում նշվում է, որ Բանգկոկը Թայլանդում ամենամեծ վտանգի տակ է գտնվում, քանի որ այնտեղ Չինաստանից զբոսաշրջիկներ ինքնաթիռներով շատ են գալիս։ Թայլանդում արդեն իսկ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 դեպք։

Հոնգկոնգը ցանկում երկրորդ հորիզոնականում է։ Դրան հետևում են Թայբեյը՝ Թայվանի մայրաքաղաքը, Սեուլը՝ Հարավային Կորեայի մայրաքաղաքը։ Հնգյակում նաև Տոկյոն է։ Տասնյակում են Սինգապուրը, Փհուկետը, Օսական, Կուալա Լումպուրը, Մակաոն։ Ոչ ասիական քաղաքներից ցանկում հայտնվել են Սիդնեյն ու Մելբուրնն Ավստրալիայում, Լոս Անջելեսը, Նյու Յորքը, Դուբայը և Լոնդոնը։

Երկրների ցանկի առաջին հնգյակում են Թայլանդը, Ճապոնիան, Հոնգկոնգը, Թայվանն ու Հարավային Կորեան։ Տասնյակում են ԱՄՆ-ն, Մալայզիան, Սինգապուրը, Վիետնամն ու Ավստրալիան։ Քսանյակի մյուս երկրներն են Գերմանիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ռուսաստանը։ Վերջինս վերջին՝ 20-րդ հորիզոնականում է։