Մոսկվայի քննիչները ստուգում են մոդելի բռնաբարման մասին տեղեկությունը: Աղջիկը հայտնել է, որ իրեն անարգել է Ռուսաստանի հայտնի լուսանկարիչ Իգոր Վասիլիադիսը: Այս մասին հաղորդում է «РЕН ТВ» հեռուստաընկերությունը:
Նախնական տվյալներով, նորաձևության 46-ամյա լուսանկարիչը ժամադրել է մոդելին Մոսկվայի ռեստորաններից մեկում, որից հետո նա աղջկան տուն է հրավիրել: Հնարավոր է, որ լուսանկարիչը իր ծանոթուհուն առաջարկել է անվճար ֆոտոսեսիա: Բայց փոխարենը բռնաբարել է նրան:
Տուժողը անմիջապես դիմել է ոստիկանություն: Ներկայումս լուսանկարիչը ձերբակալված է: Հետաքննողները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները: Վասիլիադիսը հայտնի է իր համագործությամբ աշխարհի խոշորագույն փայլուն ամսագրերի հետ, ինչպիսիք են VOGUE, Elle, Marie Claire, L’Officiel: