Գլխավոր Նորություններ Փարիզ-Մոսկվա ինքնաթիռը երկու անգամ մեկնման կետ է վերադարձել` օդաչուների ծեծկռտուքի և սրահում...

Փարիզ-Մոսկվա ինքնաթիռը երկու անգամ մեկնման կետ է վերադարձել` օդաչուների ծեծկռտուքի և սրահում ցուրտ լինելու պատճառով

242

Ֆրանսիական Air France ավիաընկերության` Փարիզից Մոսկվա թռիչք իրականացնող ուղևորատար ինքնաթիռը երկու անգամ վերադարձել է մեկնման կետ՝  ինքնաթիռում առկա խնդիրների պատճառով, հայտնում է 5-tv.ru կայքը: 

Նշվում է, որ թռիչքուղի դուրս գալուց անմիջապես հետո ուղևորներն օդաչուների խցիկից ձայներ են լսել, որից քիչ անց ինքնաթիռը վերադարձել է տերմինալի մոտ:

«Բարձրախոսով ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով հայտարարեցին, որ օդաչուների խցիկում ծեծկռտուք է տեղի ունեցել, այդ պատճառով թռիչքը պետք է շարունակվի անձնակազմի փոխարինումից հետո»,- պատմել է ականատեսներից մեկը:

Անձնակազմը փոխարինելուց հետո ինքնաթիռն օդ է բարձրացել, սակայն թռիչքի մեկնարկից մեկ ժամ անց կրկին վերադարձել է Փարիզ` սրահում ցուրտ լինելու պատճառով:

«Սրահում շատ ցուրտ էր, պատուհանները բոլորը սառել էին, անհնար էր նստել, դժվար էր շնչել»,- նշել է ուղևորներից մեկը:

Նրա խոսքով` ավելի ուշ ուղևորներն այլ ինքնաթիռ են նստել և հասել Մոսկվա, սակայն շատերը հաջորդ թռիչքներին չեն հասցրել և տոմսեր են կորցրել:

Картинки по запросу "«В кабине пилота произошла потасовка»: пассажир о крайне необычном полете из Парижа в Москву""