Գլխավոր Շոուբիզնես ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ամերիկուհի բլոգերը ֆոտոշոփի միջոցով խաբել է 3,8 միլիոն օգտատիրոջ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ամերիկուհի բլոգերը ֆոտոշոփի միջոցով խաբել է 3,8 միլիոն օգտատիրոջ

337

Լոս Անջելեսում բնակվող բլոգեր Գեբբի Հանան երբեք չի եղել աղմկոտ վայրերի, անապատում անցկացվող միջոցառումների երկրպագու:

«Շատերը գնում են Coachella փառատոնին, որպեսզի այնտեղ «Ինստագրամի» համար լուսանկարներ հրապարակեն: Ես էլ մտածեցի` կկարողանա՞մ անել նման լուսանկարներ` ոչ մի տեղ չգնալով»,- ասել է աղջիկը:

Գեբբին տեսանյութ է նկարահանել իր ընկերուհու տանը, ապա իր հետևորդներին պատմել, որ դա փառատոնի անցկացման վայրին մոտ գտնվող այն բնակարանն է, որն ամրագրել է:

Այն թևնոցները, որ տրվել են Coachella փառատոնի ընթացքում, աղջիկը տպիչ սարքով տպել է: Աղջիկը խնդրել է իր ծանոթներից մեկին ֆոտոշոփով մշակել լուսանկարները: Գեբբի Խանայի լուսանկարները մի քանի հազար մեկնաբանություն են ստացել, և ոչ ոք գլխի չի ընկել, որ դրանք կեղծ են:

Այս լուսանկարները աղջկա էջին բերել են ավելի քան 500 հազար լայք:

Տեսանյութը, որտեղ նա պատմում է, թե ինչպես է կազմակերպել այդ «կատակը», արդեն ունի 2,5 միլիոն դիտում: