Գլխավոր Նորություններ ՌԴ-ում բժիշկները կեսարյան հատման ժամանակ կտրել են նորածնի դեմքը (Photo)

ՌԴ-ում բժիշկները կեսարյան հատման ժամանակ կտրել են նորածնի դեմքը (Photo)

5389

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության բնակչուհի Դարյա Կադոչնիկովայի երեխան լույս աշխարհ գալու ժամանակ բժիշկների մեղքով կտրվածք է ստացել աջ այտի հատվածում:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, բժիշկները կեսարյան հատում անելու ժամանակ պատահաբար վնասել են նորածնի դեմքը:



Տասնիննամյա մայրը պատմել է, որ ի սկզբանե մտադիր էր բնական ճանապարհով ծննդաբերել, սակայն վերջին պահին պտուղը փոխել է դիրքն ու կեսարյան հատման անհրաժեշտություն է առաջացել:

Վիրահատությունից հետո ուշքի գալուն պես նորաթուխ մայրիկը շոկի է մատնվել՝ տեսնելով նորածնի դեմքի վնասվածքը: Բժիշկներն ասել են, որ դա տեղի է ունեցել երեխայի՝ չափից ավելի շարժուն լինելու պատճառով:

Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/02/03/csection/3201024?fbclid=IwAR2RwhcmCKN5F478eNGT8fiXv-TeI_uhXqJQ31PHNPn0hsMmBZORTT14CG4