Գլխավոր Նորություններ Տաթևիկ Ռևազյանը պատասխանել է Էդմոն Մարուքյանին

Տաթևիկ Ռևազյանը պատասխանել է Էդմոն Մարուքյանին

208

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Ընթացք տալով ձեր դիմումներին, երկու շաբաթ առաջ դիմել էի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին՝ հետևյալ հարցի կապակցությամբ.

Մեզ շարունակաբար փոխանցվող տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա մարտի 28-ից ռուսական որոշ քաղաքներից, օրինակ՝ Սոչիից, ուղիղ չվերթները Հայաստան և հակառակ ուղղությամբ դադարեցվելու են։ Նշվածը բնականաբար հարուցում է քաղաքացիների դժգոհությունը։

Ըստ այդմ, խնդրեմ եմ հայտնել, թե արդյո՞ք այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, խնդրել եմ հայտնել խնդրի մանրամասները և ինչի հետ են կապված այս փոփոխությունները։ Միաժամանակ առաջարկել եմ թույլ չտալ քաղաքացիների համար նման անբարենպաստ որոշման կայացումը և կիրառումը։

Այսօր ստացել եմ գրությանս պատասխանը, որին կարող եք ծանոթանալ ստորև»:

Нет описания фото.