Գլխավոր Սպորտ Կասիլյասը կարող է ավարտել կարիերան

Կասիլյասը կարող է ավարտել կարիերան

113

Պորտուի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է ավարտել կարիերան, իր թվիթերում հայտնում է իտալացի լրագրող Թանկրեդի Պալմերիսոն՝ հղում տալով TVI24-ին։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դարպասապահը բաց կթողնի մրցաշրջանի մեծ մասը։ Ինչպես ակումբում հայտնել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

37-ամյա Կասիլյասը 2015 թվականից է հանդես գալիս Պորտուի կազմում։ Թիմի կազմում նա նվաճել է Պորտուգալիայի սուպերգավաթը։ Ավելի վաղ նա երկար տարիներ պաշտպանել է Ռեալի դարպասը։