Գլխավոր Շոուբիզնես 16-ամյա Հակոբ Քասաբյանը «զարմացրել» է Լարա Ֆաբիանին Ֆրանսիայի «Ձայնը» նախագծում (տեսանյութ)

16-ամյա Հակոբ Քասաբյանը «զարմացրել» է Լարա Ֆաբիանին Ֆրանսիայի «Ձայնը» նախագծում (տեսանյութ)

351

16-ամյա Հակոբ Քասաբյանը մասնակցել է ֆրանսիական TF1 հեռուստաալիքով հեռարձակվող «Ձայնը» երաժշտական նախագծին:

Հակոբը կատարել է ֆրանսիացի հայտնի երգչուհի Լարա Ֆաբիանի «Broken Vow» երգը: Ֆաբիանը, ով ժյուրիի կազմում էր, անմիջապես ճանաչել է իր երգը:

«Սա իմ երգն է: «Broken Vow»-ն»,- զարմացած ասել է Ֆաբիանը՝ լսելով առաջին նոտաները:

Կատարման ավարտից վայրկյաններ առաջ ժյուրիի անդամ Պասկալ Օբիսպոն շրջվել է դեպի Հակոբ Քասաբյանը՝  հնարավորություն տալով նրան շարունակել մասնակցությունը նախագծում: