Գլխավոր Նորություններ Ողբերգական դեպք Շենգավիթում. հայրը ավտոտնակում հայտնաբերել է 31-ամյա որդու կախված դին

Ողբերգական դեպք Շենգավիթում. հայրը ավտոտնակում հայտնաբերել է 31-ամյա որդու կախված դին

52

Երեկ՝ փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա կախված։

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում առաստաղից վարագույրով կախված վիճակում հայտնաբերել են 31-ամյա Միքայել Ա-ի դին։ Որդուն այդ վիճակում հայտնաբերել է հայրը։