Գլխավոր Նորություններ Ես եմ մի գեղեցիկ օր պառկացնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա...

Ես եմ մի գեղեցիկ օր պառկացնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ լինելու է, իմ տեսակին նման ձևով չեն կարող վախեցնել. Ռուբեն Հայրապետյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին

93

Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման ենթարկած ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, ում բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։

Ոստիկանության շենքից դուրս գալով՝ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, դեկտեմբեր ամսին իրենց տունը խուզարկելուց հետ հայտարարություն է արել, որ իրենց տանից հանել են «Սու 35» տանկ, «БТР», «БМП»:

«Մի քանի օր առաջ, երբ հեռուստացույցով նայում է ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ինչպես է դանդաղ խոսում, դանդաղ մտածում, իսկ եթե դանդաղ խոսում և դանդաղ մտածում է, դանդաղ էլ հասկացել է, և իմ կարծիքով ինքը փնտրում է իմ գրպաններում և մեքենայում «Սու 35» տանկ, «БТР», «БМП»»,-ասաց նա և նշեց՝ բնականաբար հասկանում եք, թե ում հանձնարարությամբ է:

«Հերթական կապիկությունն է, նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձևով չեն կարող վախեցնել: Եթե նույնիսկ պառկացնեին ասֆլատին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ մի գեղեցիկ օր պառկացնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ լինելու է»,-ասաց նա: