Գլխավոր Նորություններ 13-ամյա հղի աղջիկը դարձել է Ինստագրամի աստղ. երեխայի հայրը 4-րդ դասարանի աշակերտ...

13-ամյա հղի աղջիկը դարձել է Ինստագրամի աստղ. երեխայի հայրը 4-րդ դասարանի աշակերտ է (տեսանյութ)

103

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի 13-ամյա բնակչուհին որոշել է օգուտ քաղել իր հայտնիությունից:

Ժելեզնոգորսկ քաղաքի բժիշկները պարզել են, որ 7-րդ դասարանի աշակերտուհին հղի է: Պարզվել է նաև, որ երեխայի հայրը 4-րդ դասարանի աշակերտ է: Դրանից հետո անչափահաս ծնողները մասնակցել են հեռուստատեսությամբ հեռարձակվող թոք շոուի և հայտնիություն ձեռք բերել:

Այժմ 14-ամյա աղջիկը դարձել է Ինստագրամի աստղ: Ապագա մայրիկն իր միկրոբլոգում արդեն ունի 70 հազար հետևորդ, որոնք վաստակել է մեկ շաբաթում:

Դաշան 11 շաբաթական հղի է, բայց նրա կյանքում դեռ ամեն ինչ նույնն է. գնում է դասի, լսում է ռեպ, սելֆիներ անում և խաղում ընկերների հետ:

Նշվում է, որ աղջկա ծնողները տեղյակ են հղիության մասին և նրանք որոշել են չընդհատել: