Գլխավոր Շոուբիզնես Բրազիլացի մոդելը խեղդվել է շնիկին փրկելիս

Բրազիլացի մոդելը խեղդվել է շնիկին փրկելիս

207

Բրազիլացի մոդել Կարոլին Բիթենքուրթը ծովն է նետվել, որպեսզի փրկի խեղդվող շնիկներին և զոհվել է: Այս մասին հաղորդում է Exitoina տեղեկատվական կայքը:

Միջադեպը տեղի է ունեցել Բրազիլիայի Իլյաբելա կղզու մոտակաքում։ Նավի տախտակամածին եղել են միայն մոդելը, նրա ամուսինը և այդ շնիկները։ Ուժեղ քամու պատճառով շնիկները ծովն են ընկել, և կինը նետվել է՝ նրանց փրկելու համար։ Ամուսինը նույնպես ծովն է նետվել․ ուժեղ քամու պատճառով նրանք կորցրել են միմյանց։

Արդյունքում ամուսինը չի կարողացել փրկել կնոջը, իսկ ինքը մի կերպ մի քանի ժամ լողալով հասել է ափ։ Փրկարարները մահացած մոդելի մարմինը հայտնաբերել են հաջորդ օրը: