Գլխավոր Նորություններ ՀՐԱՏԱՊ։ Երեւանում 99 համարի «Գազել»-ը բախվել է ծառին. կա 7 վիրավոր. վարորդը...

ՀՐԱՏԱՊ։ Երեւանում 99 համարի «Գազել»-ը բախվել է ծառին. կա 7 վիրավոր. վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած վիճակում

589

Երեւանում, այսօր՝փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երեւանյան լճի հարեւանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի եւ 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղեւորները նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երեւանի տարբեր հիվանդանոցներ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ «Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։