Գլխավոր Նորություններ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում. Նրանք տարել են Վերմիշյանին...

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում. Նրանք տարել են Վերմիշյանին և նրա համակարգիչները

128

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում խուզարկություն են իրականացրել Ազգային անվտանգության ծառայության քննիչները, ինչի մասին ավելի ուշ մամուլի հաղորդագրություն կտարածենք։

Ավելի վաղ հայտնել էինք՝ անհայտ անձինք խուզարկություն էին իրականացնում Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, նրանք իրենց հետ տարել էին Վերմիշյանին և նրա համակարգիչները։

Հիշեցնենք, որ թեև Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, սակայն Վերմիշյանը հերքել է իր առնչությունը այդ քրեական գործին։