Գլխավոր Նորություններ Ձախ ոտքս եմ վնասել, կարեցին. վթարի ենթարկված 99 համարի երթուղայինի ուղեւորը մանրամասներ...

Ձախ ոտքս եմ վնասել, կարեցին. վթարի ենթարկված 99 համարի երթուղայինի ուղեւորը մանրամասներ է պատմում. Տեսանյութ

431

Ձախ ոտքս եմ վնասել, կարեցին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր՝ փետրվարի 5–ին, ասաց Երեւանի 99 համարի երթուղին սպասարկող՝ վթարի ենթարկված տրանսպորտային միջոցի ուղեւոր Լարիսա Նազարեթյանը։

Կնոջ խոսքով՝ հաճախ է օգտվել այդ երթուղայինից եւ որեւէ խնդիր չի եղել. «Ընդամենը 10 րոպե էր, որ վարորդը մեքենան վարում էր, չի շփվել ուղեւորների հետ։ Մեքենան նորմալ վարում էր, արագ չէր. Լսեցի՝ այս ինչ եղավ, կողքիս նստածի ոտքն էլ վնասվեց, ես էի հանգստացնում, որ հանգիստ մնացեք, ոչինչ, բան չկա։ Արդյունքում իմ ոտքը վնասվեց։ Երկրորդ նստարանին էի նստած, խփել եմ առաջին նստարանին, այդ հարվածից նստատեղը պոկվել էր»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երեւանյան լճի հարեւանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի եւ 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղեւորները նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երեւանի տարբեր հիվանդանոցներ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ «Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։

Աղբյուրը՝ news.am