Գլխավոր Նորություններ Սահմանադրական դատարանի անդամ Հրանտ Նազարյանի երեխան հայտնաբերվել է

Սահմանադրական դատարանի անդամ Հրանտ Նազարյանի երեխան հայտնաբերվել է

172

Սահմանադրական դատարանի անդամ Հրանտ Նազարյանի՝ օրեր առաջ կորած երեխան հայտնաբերվել է, եւ Ոստիկանությունում նախապատրաստվող նյութերով՝ քրեական գործի հարուցումը մերժվել է։

Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորը դիմել էր Ոստիկանության Մաշտոցի բաժին, ասելով, որ իր 8-ամյա որդուն հանձնել է նախկին կնոջը, ով որդուն տեղափոխել է անհայտ վայր, եւ ինքը տեղեկություն չունի։