Գլխավոր Շոուբիզնես Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստի կինը մեջքին Հայաստանի զինանշանն է դաջել

Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստի կինը մեջքին Հայաստանի զինանշանն է դաջել

916

Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Ռեգի Բուշի կինը՝ պարուսույց Լիլիթ Ավագյան-Բուշը, Instagram-ի իր էջում դստեր հետ լուսանկար է հրապարակել, փոխանցում է Rusarminfo-ն։

Լողափում արված լուսանկարում Լիլիթ Ավագյանը կանգնած է երեխան գրկին և մեջքին երևում է Հայաստանի զինանշանով մեծ դաջվածք։

Հայ օգտատերերը ողջունել են հայրենակցին՝ հերթական հայրենասիրական ակցիայի համար։ Առաջին անգամ չէ, որ Ավագյանը հայկական թեմատիկայով նկարներ և տեսանյութեր է հրապարակում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լիլիթ Ավագյանը երեխաների հետ առօրյայում շփվում է հայերենով