Գլխավոր Նորություններ Վահագն Վերմիշյանին ենթադրյալ կաշառք տված անձը ՔԿ Երևանի քննչական վարչության նախկին պետն...

Վահագն Վերմիշյանին ենթադրյալ կաշառք տված անձը ՔԿ Երևանի քննչական վարչության նախկին պետն է

237

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին ենթադրյալ կաշառք տված անձը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Ազգային անվտանգության մամուլի կենտրոնից տեղեկացրին, որ Ֆարխոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը):

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Մեր տեղեկություններով՝ նա ազատ է արձակվել 5 միլիոն դրամի դիմաց:

Նշենք, որ Ջոն Ֆարխոյանը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետի պաշտոնից ազատվել է այս տարվա հունվարի 22-ին:

Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: