Գլխավոր Շոուբիզնես Աննա Կուրնիկովան և Էնրիկե Իգլեսիասը երրոդ անգամ ծնողներ են դարձել

Աննա Կուրնիկովան և Էնրիկե Իգլեսիասը երրոդ անգամ ծնողներ են դարձել

121

Թենիսիստուհի Աննա Կուրնիկովան և երգիչ Էնրիկե Իգլեսիասը երրոդ անգամ ծնողներ են դարձել: Ինչպես հայտնում է Mirror-ը՝ երեխայի ծննդյան մասին լուրը հայտնել է Էնրիկեի եղբայրը՝ Խուլիո Իգլեսիաս կրտսերը:

Խուլիո կրտսերը, ի պատասխան ռադիոհաղորդավարի ակնարկին, որ ինքը շուտով հորեղբայր է դառնալու, հայտնել է, որ նա «արդեն հորեղբայր դարձել է»:

Էնրիկեի եղբայրը, սակայն, չի հայտնել երեխայի սեռը:

Կուրնիկովայի հղիության վերաբերյալ կասկածներն առաջացել էին դեռևս դեկտեմբերին, երբ պապարացիները Կուրնիկովային նկարել էին ընդարձակ բաճկոնով, որի տակից նկատվում էր կլորացված փորը: